Բրազիլիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պաշտոնապես հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Ֆեդերիկա Մեյերին, որի գործառույթներն այժմ կատարելու է գործերի ժամանակավոր հավատարմատարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրազիլական Globo կայքը:

Թել Ավիվում Բրազիլիայի դեսպանատան ղեկավարումը և մյուս գործառույթները կստանձնի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆաբիու Ֆարիասը: Այդպիսով, ինչպես նշում է կայքը, Բրազիլիան որոշել է իջեցնել Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը: Երկիրն առայժմ մտադիր չէ նոր դեսպան նշանակել:

Բրազիլիայի արտգործնախարարությունն, արձագանքելով Մեյերին պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարելու վերաբերյալ Իսրայելի ԱԳՆ որոշմանը, դեռ երեք ամիս առաջ էր հետ կանչել իր դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այն ժամանակ այդ որոշումը, ինչպես նշում էր բրազիլական կողմը, չէր ազդում երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակին: Մայիսի 24-ին Մեյերը վերադարձել էր Իսրայել, սակայն հիմա կտեղափոխվի Ժնև՝ նոր աշխատանքի։

Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում ծավալվող իրադարձությունները Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն որակելու մասին Բրազիլիայի նախագահի հայտարարությունից հետո: Իսրայելը կտրուկ արձագանքեց այդ հայտարարությանը: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշեց, որ Բրազիլիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ