Մշակույթ

Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին

4 րոպեի ընթերցում

Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 4-ին Մոսկվայի ​​էստրադայի պետական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախագծի մամուլի ծառայությունում։

«Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի ​​արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան: «Հավերժական սեր», «Լա Բոհեմ», «Դու և ես», «Ով դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիական դասականի այլ գլուխգործոցները կհնչեն Կրեմլի պետական ​​նվագախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ռուս ամենապահանջված երիտասարդ դիրիժորներից մեկը՝ Կոնստանտին Չուդովսկին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը դարձել են համաշխարհային հիթեր, խաղացել է շուրջ 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Փարիզյան բեմում առաջնաելույթը եղել է ինը տարեկանում՝ ռուսական պարերի կատարմամբ։

Հայ տարագիրների որդի Շահնուր Ազնավուրյանը, որը հետագայում անունը փոխել է ֆրանսիական ոճով, ելույթ է ունեցել 85 տարի շարունակ։ Իր կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է 294 ալբոմ և կատարել շուրջ 1100 համերգ աշխարհի 94 երկրներում։ Նրա երգերը կատարել են Էդիթ Պիաֆը, Իվ Մոնտանը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Սթինգը, Խուլիո Իգլեսիասը և համաշխարհային բեմի այլ աստղեր։ Ռուսաստանում նա ​​հանրաճանաչություն է ձեռք բերել «Թեհրան-43» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որտեղ հիմնական երաժշտական ​​թեման դարձել է «Հավերժական սեր» երգի մեղեդին։

Շառլ Ազնավուրը ճանաչում է ստացել նաև որպես գրող։ Նրա առաջին գրական փորձը եղել է Իսպանիայում ճամփորդության օրագիրը, այնուհետև 1991 թվականին նա հրատարակել է երգերի խոսքի և համառոտ արձակի ժողովածու՝ «Խոսք աֆիշի համար» վերտառությամբ, 2003 թվականին լույս է տեսել «Առաջավորների ժամանակը» հուշապատումը, իսկ 2005 թվականի հոկտեմբերին հրատարակել է «Իմ կյանքի պատկերները» նովելների ժողովածուն։ Հետագայում նա հրատարակել է ևս յոթ գիրք, ներառյալ՝ ինքնակենսագրական վեպը։

Ազնավուրի գործունեությունը նշանավորվել է բազմաթիվ բարձր պարգևներով։ Դրանց թվում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի և «Վաստակի համար» շքանշանները, ինչպես նաև «Սեզար» կինոմրցանակը։ 2004 թվականին Հայաստանը նրան շնորհել է Ազգային հերոսի կոչում։ 2009 թվականի հունվարին շանսոնիեին շնորհվել է Ձայնագրման և երաժշտության միջազգային շուկայի հատուկ մրցանակ՝ «տպավորիչ պրոֆեսիոնալ կարիերայի» համար, իսկ 2012 թվականի ապրիլին՝ «Կենաց ծառ» ազգային, մշակութային և հոգևոր ժառանգության վերածննդի բարեգործական հիմնադրամի (ԱՊՀ) մրցանակը:

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում