Միջազգային

Բլինքենը ժամանել է Մոլդովա

1 րոպեի ընթերցում

Բլինքենը ժամանել է Մոլդովա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև՝ մեկնարկելով իր կարճատև եվրոպական շրջագայությունը, որի նպատակն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց հարևանների շրջանում ամրապնդել աջակցությունն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բլինքենը հանդիպում կունենա Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի հարցերով բարձրաստիճան դիվանագետ Ջիմ Օ'Բրայենն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Մոլդովայի էներգետիկ անկախությանն ուղղված աջակցության փաթեթի մասին։

Այս շաբաթ ավելի ուշ Բլինքենը կմեկնի Պրահա․ այնտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կենտրոնացած կլինի դաշինքի՝ Վաշինգտոնում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում