Հասարակական

Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 29-ին հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից մանրամասներ է հայտնել Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բրյուսելում մայիսի 29-ին մեկնարկել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։ Ֆորումին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում