Միջազգային

Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում, որի կազմի մեջ մտնում է Նյու Դելին, մայիսի 28-ին գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը Դելիի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանգեշպուր և Նարելա արվարձաններում գրանցել է ըստ Ցելսիուսի սանդղակի 49,9 աստիճան տաքություն:

Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի մայրաքաղաքում 2022 թ. մայիսի 5-ից ի վեր, երբ այս նույն շրջանում գրանցվել էր 49,2 աստիճան տաքություն։

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա երկու օրերին իրավիճակը չի բարելավվի։ Մայրաքաղաքի տարածաշրջանը գտնվում է կարմիր գոտում, ինչը վկայում է, որ սաստիկ շոգ է կանխատեսվում։

Հյուսիսարևմտյան Ռաջաստանի նահանգի Չուրու քաղաքը մայիսի 28-ին ամենաշոգ վայրն է դարձել Հնդկաստանում. ջերմաստիճանն այնտեղ կազմել է 50,5, ինչը մոտ է դիտարկումների պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշին: Ռաջաստանի Փհալոդի շրջանում 2016 թվականին գրանցվել էր ռեկորդային 51 աստիճան, հաղորդում է The Guardian պարբերականը։

Դելիում բժիշկները մարդկանց զգուշացնում են անհարկի դուրս չգալ տնից, հատկապես ցերեկային ժամերին: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ օգտագործել բավարար չափով հեղուկներ, կրել թեթև, բաց գույնի, ազատ հագուստ և հովանոցներ օգտագործել արևից պաշտպանվելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում