Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության երկկողմ համագործակցության համաձայնագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոն այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ինչպես նաև հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

«Մենք քննարկել ենք Խաղաղության գլոբալ գագաթնաժողովին նախապատրաստվելու ​​աշխատանքները. անհրաժեշտ է բոլոր մայրցամաքներից պետությունների հնարավորինս լայն ներկայություն այնտեղ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հարցերին։ Շնորհակալություն Ուկրաինային այս ճանապարհին աջակցելու համար», - գրել է Զելենսկին Սոուզայի հետ հանդիպման մասին։

Իսկ մայիսի 28-ին Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։

Ուկրաինայի նախագահն իր եվրոպական շրջագայության ընթացքում նման պայմանագրեր է ստորագրել նաև Բելգիայի և Իսպանիայի հետ։

Հայերեն

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս