Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտագործել սպառազինություն նաև իր տարածքից դուրս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի թիրախավորել նաև Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել էր, որ որոշ դաշնակիցներ վերացրել են Ռուսաստանին Ուկրաինայի կողմից հարվածներ հասցնելու հարցում համապատասխան սահմանափակումները՝ կարծելով, որ եկել է ժամանակը վերացնելու նաև այլ սահմանափակումներ։

«Ինչ վերաբերում է Ստոլտենբերգի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտագործել սպառազինությունն իր տարածքից դուրս, ապա դա միանգամայն տրամաբանական է։ Ուկրաինան իրեն պաշտպանող երկիր է, պաշտպանում է իր տարածքը, խաղաղ բնակչությանը։ Ուկրաինան ունի բոլոր հնարավորություններն իր պաշտպանության համար օգտագործել բոլոր հնարավորությունները»,- ասել է Չեխիայի վարչապետը։

Հայերեն

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս