Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին կոչ է արել չմիջամտել հարևանների հետ Պեկինի սահմանային վեճերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարության սահմանային գործերի քարտուղարության ղեկավար Հոնգ Լյանը՝ ծովային հարցերի շուրջ չին-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլի ժամանակ։

«Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Չինաստանին շրջապատող ջրերում ԱՄՆ-ի ոտնձգությունների և սադրանքների կապակցությամբ և կոչ է անում Վաշինգտոնին անկեղծորեն հարգել Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, ինչպես նաև ծովային իրավունքներն ու շահերը, չմիջամտել ՉԺՀ-ի և հարևան երկրների ծովային վեճերին», - ասել է Լյանը։

Նա նաև կոչ է արել «անհապաղ դադարեցնել Թայվանի անկախությանը կողմ հանդիսացող ուժերին աջակցությունն ու օգնությունը և կատարել «Մեկ Չինաստան» քաղաքականությանն աջակցելու ԱՄՆ-ի պարտավորությունները»:

Նշված խորհրդակցություններին ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Չինաստանի գծով համակարգող Մարկ Լամբերտը։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ