Հասարակական

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 27-ին, ժամը 09։34-ին ահազանգ է ստացել, որ Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները մոտոպոմպի օգնությամբ անասնագոմից և այգու տարածքից հեռացրել են մոտ 4 տ անձրևաջուր։

Նույն օրվա ժամը 11։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում