Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբը հետաքննություն է սկսել Ռաֆահում պաղեստինցի բնակիչների զոհվելու միջադեպի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի փաստահավաք մարմինը հետաքննություն է սկսել մայիսի 26-ին Գազայի հարավում Ռաֆահի ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների մահվան հանգամանքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը։

«Գլխավոր զինվորական դատախազ Յիֆաթ Թոմեր-Երուշալմին հանձնարարել է Գլխավոր շտաբի փաստահավաք ապարատին հետաքննել երեկ Ռաֆահում հասցված հարվածները։ Միջադեպը հետաքննում է Փաստահավաք ապարատը, որն անկախ մարմին է և պատասխանատու է ռազմական գործողությունների ընթացքում բացառիկ միջադեպերի հետաքննության համար։ Գլխավոր շտաբի փաստահավաք խումբը հետաքննում է հարվածի գոտում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները»,- ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ափսոսանք է հայտնվում ռազմական գործողություններին չներգրավված քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ