ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Վրաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը մայիսի 27-ին Բրյուսելում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, մտքերի փոխանակում տեղի կունենա Վրաստանում և Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված տեղեկագրում:

Ուկրաինայում ստեղծված իրադրության քննարկումից առաջ այդ երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեսակապի միջոցով կներկայացնի վերջին իրադարձությունները և երկրի ընթացիկ առաջնահերթությունները:

Արտգործնախարարների նիստի օրակարգի երկրորդ հիմնական հարցը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունն է։ Ըստ տեղեկագրի՝ բացի ներքին քննարկումից, ԵՄ արտգործնախարարներն առկա իրավիճակը ոչ պաշտոնապես կքննարկեն Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի իրենց գործընկերների, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։

Վրաստանի և Վենեսուելայի իրադրությունը ԵՄ խորհուրդը կքննարկի ընթացիկ միջազգային հարցերին վերաբերող բաժնում։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն մայիսի 24-ին լրագրողներին ասել էր, որ «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կախված է նաև այս երկրում իրադարձությունների վերջին զարգացումներից»՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ։

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը մայիսի 28-ին կշարունակի աշխատանքը պաշտպանության նախարարների ձևաչափով։ Օրակարգի հիմնական կետն աջակցությունն է Ուկրաինային։ Կքննարկվեն նաև զինամթերքի և ՀՕՊ համակարգերի մատակարարումները։

ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ոչ պաշտոնապես մտքեր կփոխանակեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, որը տեղեկատվություն կներկայացնի Ուկրաինայի՝ կենսականորեն առավել կարևոր կարիքների մասին։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ