Պուտինը և Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ են վարում նեղ կազմով
1 րոպեի ընթերցում
![Պուտինը և Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ են վարում նեղ կազմով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137882.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում նեղ կազմով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Բանակցություններն անցկացվում են Մինսկի Անկախության պալատում։ Այնուհետև պետությունների ղեկավարները բանակցությունները կանցկացնեն ընդլայնված կազմով։
Պուտինը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել մայիսի 23-ի ուշ երեկոյան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում. Ռուսաստանի ղեկավարին դիմավորել է Լուկաշենկոն: Նրանք հանդիպում են անցկացրել օդանավակայանում, իսկ այնուհետև շփումը շարունակել ոչ պաշտոնական մթնոլորտում: