Չեխիայի նախագահը մոտոցիկլետ վարելիս վնասվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս, տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ct24 լրատվական հարթակը։

Նախագահ Պավելի վնասվածքները լուրջ չեն։

Չեխիայի ղեկավարը պետք է հիվանդանոցում մնար մինչև երկուշաբթի, սակայն նրա գրասենյակը հայտնել է, որ նրան արդեն դուրս են գրել՝ բուժումը տանը շարունակելու համար։

Չեխիայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պավելը մայիսի 23-ին վնասվածք է ստացել մոտոցիկլավարների համար փակ սպորտային հրապարակներից մեկում՝ արտաճանապարհային վարման դասընթացների ժամանակ: Ըստ նրա մամուլի ծառայության՝ ոստիկանությունը միջադեպը որպես ճանապարհատրանսպորտային պատահար չի քննում։

62-ամյա Պավելը մոտոսպորտի սիրահար է։ Նա մոտոցիկլետ վարելուց չի հրաժարվել նույնիսկ 2023 թվականին նախագահ ընտրվելուց հետո։ Նախագահը, որը չեխական բանակի պաշտոնաթող գեներալ է, բժիշկների կարծիքով, գերազանց մարզավիճակում է:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ