ԱՄՆ-ում Ուկրաինայի զինված ուժերի օդաչուների առաջին խումբն ավարտել է F-16-եր կառավարելու ուսուցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է ԱՄՆ Արիզոնայի նահանգում ամերիկյան F-16 կործանիչների կառավարման ուսուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն։

Ըստ հրապարակման՝ Արիզոնայի ազգային գվարդիայի մամուլի քարտուղար կապիտան Էրին Հանիգանը հայտնել է, որ օդաչուները վերապատրաստում են անցել Տուկսոնում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի 162-րդ բազայում։ Նա չի հստակեցրել բազայում ուսուցում անցած ուկրաինացի զինվորականների թիվը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ուսուցումն ավարտելը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-եր դուրս բերելու ճանապարհին, ընդգծել է Հանիգանը։

POLITICO-ի աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուկրաինացի օդաչուներն այժմ ուղևորվում են Եվրոպա՝ լրացուցիչ վերապատրաստման համար։

Ուկրաինացի օդաչուներն Արիզոնա են ժամանել փոքր խմբերով։ Չորս օդաչուից բաղկացած առաջին խումբը վերապատրաստումն սկսել է հոկտեմբերի վերջին։ Հունվարի վերջին ժամանել է ևս չորս օդաչու։ Ազգային գվարդիան հաղորդել է, որ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջը պլանավորվում է պատրաստել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 12 օդաչուի։

Ակնկալվում է, որ Ուկրաինան կարող է ստանալ ավելի քան 60 F-16 կործանիչներ Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Բելգիայից։

Հայերեն English Русский

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են