Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի կառավարությունը վերագնահատում է իր երկրի դերը ՆԱՏՕ-ում, քանի որ չի ցանկանում մասնակցել դաշինքի հնարավոր ռազմական առաքելությանն Ուկրաինայում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Օրբանը նաև նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները և ԶԼՄ-ների հրապարակումները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Նա հայտնել է, որ Հունգարիան դեմ է դրան, իսկ կառավարությունում բավականին մեծ աշխատանք է տարվում՝ որոշելու, թե «ինչպես մենք կարող ենք մնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ չմասնակցելով պատերազմին»։

Հունգարիայի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ այս իրավիճակը տարօրինակ է թվում, քանի որ չնայած բոլոր վերապահումներին՝ Հունգարիան մտադիր է մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում։

«ՆԱՏՕ-ի պատմության մեջ այնքան էլ շատ իրավիճակներ չեն եղել, երբ անդամ պետությունն այդքան բացահայտորեն ունեցել է հատուկ դիրքորոշում, ինչպես դա այժմ անում է Հունգարիան: Ուստի պետք է վերանայվի նրա դերը ռազմական դաշինքում: Դրա վրա այժմ աշխատում են մեր իրավաբանները և զինվորականները: Այս հարցը պետք է լուծվի հունգարական դիվանագիտության կողմից», - ասել է Օրբանը։

Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ Հունգարիան մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր գործողություններին։ Նա դրա համար ֆինանսներ չի տրամադրի, այնտեղ զենք չի ուղարկի և նույնիսկ իր տարածքը չի հատկացնի ուկրաինական բանակի համար նախատեսված զենք պահելու համար։ Վարչապետը պարզաբանել է, որ այս դիրքորոշումը թելադրված է այն համոզմունքով, որ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, դրանում չի կարող լինել հաղթող, այն կարելի է կարգավորել միայն հաշտության բանակցությունների միջոցով։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ