Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ Պատերազմի հոգեբանական հետևանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի հոգեբանական հետևանքները. այս թեմայի ուսումնասիրությունը Հայաստանում հազարավոր իրական դեպքերի հենք ունի: Ինչպիսի՞ ազդեցությունների են բախվում հետպատերազմյան հասարակությունում, լուծման ի՞նչ ուղիներ կան. «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը:

«Պատերազմը վերապրողի մոտ առաջանում են մի շարք առանձնահատուկ հոգեբանական և սոցիալ-հոգեբանական փոփոխություններ: Փոխվում են մարդու բնավորությունը, պաշտպանական մեխանիզմները: Առաջանում են հոգեմարմնային երևույթներ, ինչպիսիք են՝ անքնությունը, քնկոտությունը, կրկնվող բնույթի երազները, ախորժակի կորուստը կամ հակառակը, նկատվում է նաև շեղվող վարք, և առավել հաճախ որդեգրվում է «փախուստի ստրատեգիա», որը կարող է արտահայտվել ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ, խաղամոլությամբ»,-նշում է մասնագետը:

Մարդն ինչպիսի՞ դրսևորումներից, իր մոտ նկատվող ինչ նորագոյացություններից կարող է հասկանալ, որ կրում է պատերազմի տրավմատիկ հետևանքները. այս հարցին մասնագետի դիտարկումը հետևյալն է՝ ձևավորվում և զարգանում են բնավորության և անձնային ախտաբանական գծեր, մարդը խուսափում է խոսքային հաղորդակցումից, նկատվում է հարաբերությունների խզում, ագրեսիվություն, կպչուն վիճակներ, դիտվում է անձի աններդաշնակ զարգացում, որն արտահայտվում է անլիարժեքության զգացումով, փոփոխական տրամադրությամբ:

Անձի հետ աշխատանքի առանցքում պետք է լինի հուզակամային վիճակի կայունացումը, համարժեք ինքնագնահատականի ձևավորումը, սոցիալ-հոգեբանական աջակցող միջավայրի ապահովումը, բացասական գործոնների հնարավորինս վերացումը: Սոցիալական սատարումը պետք է օգնի անձին ձևավորել իր ներքին հենարանը, իր ուժերի նկատմամբ վստահությունը: Նման պայմանների առկայության դեպքում հոգեբանական շտկողական աշխատանքների արդյունավետությունը սովորաբար լինում է բավական բարձր:

Գործնական բնույթի այլ հարցերի հոգեբանն անդրադարձել է զրույցի աուդիո և վիդեո տարբերակում:

Հայերեն

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին