Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետարանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV-ն:

Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։

Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։

Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականին նրա կիսանդրին բացվել է Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը։

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Ազնավուրը ոչ միայն փայլուն արտիստ էր, այլև բանաստեղծ, կոմպոզիտոր, որ ծնվել էր Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում:

Ազնավուրն ավելի քան հազար երգի համահեղինակ է։ Նրա ձայնագրություններն ամբողջ աշխարհում վաճառվել են 180 միլիոն օրինակով: Ազնավուրը խաղացել է ավելի քան 60 ֆիլմում:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում