Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան մոտ մեկ միլիարդ եվրո է հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին աջակցելու իր նախաձեռնության շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Կիև կատարած այցի կապակցությամբ։

«Հակաօդային պաշտպանության ամրապնդման գլոբալ նախաձեռնությունը, որը վերջերս ԱԳ նախարարը նախաձեռնեց Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսի հետ միասին, նույնպես պետք է դիտարկել։ Մինչ օրս գրեթե մեկ միլիարդ եվրո արդեն հավաքվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության լրացուցիչ աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքի տվյալներով՝ դրամահավաքի աշխատանքները շարունակվում են։ Գերմանիայի ԱԳՆ-ն հավելել է, որ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն Ուկրաինային օգնելուն, այլև Եվրամիության անդամ երկրների անվտանգությունը պաշտպանելուն։

Այցի ընթացքում Բերբոքը նաև կոչ է արել արևմտյան երկրներին ակտիվորեն աջակցել Ուկրաինային՝ իրենց սահմաններին ռուսական զորքերի հայտնվելը կանխելու համար։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ