Միջազգային

Ավելի քան վաթսուն երկիր հաստատել է մասնակցությունը Ուկրաինայի հարցով կայանալիք համաժողովին

1 րոպեի ընթերցում

Ավելի քան վաթսուն երկիր հաստատել է մասնակցությունը Ուկրաինայի հարցով կայանալիք համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 60 երկիր հաստատել է մասնակցությունը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով կայանալիք համաժողովին: Մասնակից երկրների մեծ մասը եվրոպական է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։

«Մինչ օրս մենք ստացել ենք ավելի քան 60 հաստատում պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Այս պահին 60 հաստատումից կեսը Եվրոպայից է, իսկ մյուս կեսը՝ աշխարհի այլ երկրներից: Մասնակից պետությունների վերջնական թիվը կհրապարակվի համաժողովի մեկնարկից քիչ առաջ»,- ասել է նա:

Էլչինգերը հավելել է, որ իրենց մասնակցության մասին հրապարակայնորեն հայտարարել են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, Մոլդովան, Իռլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Չեխիան, Շվեդիան և Կաբո Վերդեն։

Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ խորհրդաժողով կանցկացնի հունիսի 15-16-ը Լյուցեռն քաղաքի մոտ։ Ռուսաստանը համաժողովին չի մասնակցի: Հրավիրված է շուրջ 160 պետություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում