Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան պաշտպանական ևս երեք կոնցեռնների նկատմամբ։ «Անվստահելի ձեռնարկությունների» ցանկում հայտնվել են Boeing ընկերության պաշտպանական և տիեզերական ստորաբաժանումները, ինչպես նաև General Atomics Aeronautical Systems-ը և General Dynamics Land Systems-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկյան այս ընկերությունները սպառազինություն են մատակարարում Թայվանին: Նշված ընկերություններին արգելվել է նոր ներդրումներ կատարել Չինաստանում, իսկ նրանց ղեկավարներին արգելվում է մուտք գործել Չինաստան։

Չինաստանը վերջին ժամանակներս մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թայվանին զենք մատակարարող ամերիկյան ձեռնարկությունների դեմ։ Դեռ 2023 թ. սեպտեմբերին պատժամիջոցներ են սահմանվել Lockheed Martin-ի և Northrop Grumman-ի նկատմամբ։ Հունվարին սև ցուցակը համալրել է ևս հինգ ամերիկյան ընկերություն։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ