ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կլինի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։