Գավառ համայնքում բացվել է հողի և ջրի հետազոտության լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում արդեն բացվել և գործում է հողի և ջրի հետազոտության լաբորատորիա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այն գտնվում է Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ-3 հասցեում, մշակույթի տան առաջին հարկում։

Լաբորատորիայի գործունեության շնորհիվ արդեն Գավառ համայնքի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների հողօգտագործողներն այսուհետ կարող են հետազոտության միջոցով իմանալ, թե որ սննդատարրն է հողի բաղադրության մեջ ավելի կամ պակաս, ինչպիսին է ոռոգման ջրի որակը։

Լաբորատորիան հիմնվել է Գավառի համայնքապետարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի և «Սևանա լճի պահպանություն» ծրագրի աջակցությամբ։ Նույն ծրագրի բաղադրիչ է նաև օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման արդյունավետության ներկայացումը տեղի ֆերմերներին։ Հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի և առվույտի մշակմամբ զբաղվող Համլետ Պետրոսյանը կարևորում է Գավառում լաբորատորիայի գործարկումը։ Մինչև այս նա հողի բաղադրությունը ստուգել է մայրաքաղաքի լաբորատորիաներում, իսկ այսուհետ նա ու մյուս ֆերմերները հնարավորություն ունեն՝ տեղում ստուգելու հողի բաղադրությունը և կիրառելու հողին անհրաժեշտ սննդատարրերով հագեցած պարարտանյութ։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացվել է լաբորատորիայի աշխատակցի վերապատրաստում, առաջիկայում նախատեսվում է նաև սարքերի համալրում։ Լաբորատորիայի հետագա գործարկումն իրականացնելու է Գավառի համայնքապետարանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ