Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգային հարցերը հաստատելուց առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև 2024 թվականի համար նախատեսված և արդեն մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է համայնքի կողմից 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերին:

Համայնքի ավագանու անդամները համաձայնություն են տվել Սևան համայնքի կողմից 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերին։

Օրակարգային հաջորդ հարցով համայնքի ավագանին հաստատել է Սևան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028 թվականների տեղական պլանը:

Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ևս համապատասխան որոշումներով հաստատվել են, որին հետևել է դիմումների քննարկումը:

Համապատասխան քննարկումների արդյունքում քաղաքացիների կողմից ներկայացված բազմաբնույթ դիմումներին տրվել է սպառիչ պատասխան:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն, ամփոփելով հերթական նիստը, պատասխանել է համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացված հարցերին:

Համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստը տեղի կունենա հունիս ամսին:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ