Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած ավելի քան 30 էջից:

«Այնտեղ, բնականաբար, կնշվի մեր երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և կուրվագծվեն երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, հավաստված է Ռուսաստանի և Չինաստանի առաջատար դերն արդար և ժողովրդավարական կարգերի ձևավորման գործում», - հավելել էր նախագահի օգնականը:

Պուտինը Չինաստանում է գտնվում պետական այցով, որն առաջինն է վերընտրվելուց և պաշտոնը ստանձնելուց հետո։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին