Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է Շարժայի շախմատային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Հայաստանը մասնակիցներ կունենա նաև Challengers և Future ենթախմբերում:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

Հայերեն ქართული Русский Türkçe