ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 03:07-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները մասամբ մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: