Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության իշխանությունները դիտարկում են սահմանային ապառազմականացված գոտում հատուկ նշանակության ուժերի ջոկատների տեղակայման հնարավորությունը՝ որպես անվտանգության ամրապնդման միջոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված 2018 թվականի սեպտեմբերի 19-ի միջկորեական համաձայնագրից հրաժարվելուց հետո ԿԺԴՀ-ն սկսել է վերականգնել սահմանին գտնվող պահակակետերը, որոնք քանդվել էին համաձայնություններին համապատասխան։ Ինչպես նշում է Yonhap-ը, Փհենյանը, փաստորեն, վերանորոգել է օբյեկտները:

Ի պատասխան՝ Հարավային Կորեան նախատեսում է հատուկ նշանակության կազմավորումներ գործի դնել պահակակետերի մոտ գտնվող շրջաններում՝ որպես անվտանգության ամրապնդման միջոց, քանի որ այնտեղ բետոնե կառույցների վերականգնումը «զգալի ժամանակ» կպահանջի։

Նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն հաջողությամբ արձակել է իր «Մալիգյոն-1» առաջին հետախուզական արբանյակը։ Ի պատասխան՝ նոյեմբերի 22-ին Կորեայի Հանրապետությունը հայտարարել է լարվածության նվազեցմանն ուղղված միջկորեական համաձայնագրի գործողության մասնակի դադարեցման մասին։ Այդ միջոցը վերաբերում էր ոչ թռիչքային գոտիների մասին դրույթներին։ Նոյեմբերի 23-ին ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այլևս չի կատարի ամբողջ համաձայնագիրը և կվերսկսի փաստաթղթով արգելված միջոցների կիրառումը։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ