Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը պետական այցով գտնվում է Սերբիայում, հայտարարել է, որ սատարում է Սերբիայի տարածքային ամբողջականությանը Կոսովոյի խնդրի շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին նա ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ։

Իր հերթին Սերբիայի ղեկավարը հայտնել է, որ «իրենց մոտ որևէ խնդիր չի առաջանում, երբ հարցնում են Թայվանի մասին»։

«Մեր պատասխանները շատ պարզ են և համապատասխանում են Չինաստանի քաղաքականության և միջազգային իրավունքի սկզբունքներին», - ասել է նա։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վուչիչը հայտնել էր, որ «Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում ոչ մի կասկած չկա»։

Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել նոր դարաշրջանում երկու երկրների միջև ընդհանուր ապագային միտված համայնք կառուցելու շուրջ։ Ըստ Xinhua գործակալության՝ Սերբիան առաջին եվրոպական երկիրն է, որը նման համայնք է կառուցում Չինաստանի հետ։

Համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նաև որոշել են խորացնել Չինաստան-Սերբիա համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին