Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնը նոր ստանձնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներն առայժմ որոշված ​​չեն, բայց այդ այցը կկայանա ՌԴ նախագահի՝ Չինաստան այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, առայժմ չեն որոշվել, - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետների մասին հարցին։ - Բայց ես նույնիսկ վստահ եմ, որ դա տեղի կունենա արդեն Չինաստանից հետո, որովհետև նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի Չինաստան»։

Այցի ժամկետների մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

Ուշակովը նշել է, որ դա կլինի Ռուսաստանի ղեկավարի առաջին միջազգային այցը պաշտոնն ստանձնելուց հետո։

«Մենք դա խոստացել ենք չինացիներին, և չինացիները հանդես են եկել նման առաջարկով: Դա, կարելի է ասել, պատասխան քայլ է նախագահ Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցին, որը տեղի ունեցավ անցյալ տարի` նույնպես համապատասխան ընտրություններից հետո»,- ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Թուրքիա այցը օրակարգում է:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից