Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում։

«Չինաստանը և Ֆրանսիան հավաստում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար», - նշված է Մերձավոր Արևելքի վերաբերյալ համատեղ հայտարարությունում։

Փաստաթղթում ընդգծված է, որ Պեկինը և Փարիզը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) համարում են «բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերում»։

«Նրանք անհանգստացած են էսկալացման վտանգից և կրկին հայտարարում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության և դիվանագիտական ջանքերի կարևորությունը», - պարզաբանվում է փաստաթղթում։

Երկու կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել նպաստելու միջազգային մեխանիզմների պահպանմանը, որոնք ապահովում են միջուկային զենքի չտարածումը, միասին նպաստել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

ԳՀՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակի և Գերմանիայի կողմից Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ այդ համաձայնագրից։

ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ էին վարում իրանական կողմի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն բանակցությունները մտել են փակուղի:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին