Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ անցկացված բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ երկու երկրները պետք է անկախ դիրքորոշում ունենան և ջանքեր գործադրեն «նոր սառը պատերազմը» կանխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Չինաստանի արտգործնախարարությունը։

«Մինչ աշխարհն անցնում է այնպիսի փոխակերպման և փոթորկումների միջով, ինչպիսիք չեն եղել մեկ դար շարունակ, Չինաստանը և Ֆրանսիան պետք է պահպանեն անկախությունը և համատեղ կանխեն «նոր սառը պատերազմը» կամ ճամբարների առճակատումը», - հայտարարել է Չինաստանի ղեկավարը։

Բացի այդ, Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է «շարունակեն հասկանալ իրար, համատեղ նպաստեն ներդաշնակ համակեցությանը, պահպանեն հեռատեսությունը և զորակցեն բազմաբևեռ, իրավահավասար ու կանոնակարգված աշխարհին»։

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և պաղեստինաիսրայելական հակամարտությունը։

«Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են և պետք է հանդես գան սուր հարցերի խաղաղ կարգավորման օգտին և իրենց ավանդը ներդնեն մոլորակի վրա կայուն խաղաղության և համընդհանուր անվտանգության հաստատման գործում», - ընդգծել է Սի Ծինփինը:

Նա կոչ է արել Մակրոնին ապահովել, որ Ֆրանսիան բարենպաստ պայմաններ ստեղծի չինական ձեռնարկությունների գործունեության համար, ընդլայնի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Չինաստան։

Այցի ընթացքում շուրջ 20 երկկողմ փաստաթուղթ է ստորագրվել էկոլոգիապես մաքուր զարգացման, ավիացիայի, ագրոպարենային արդյունաբերության, առևտրի և հումանիտար գիտությունների բնագավառներում համագործակցության շուրջ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին