Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենախոշոր ընտրությունների երրորդ փուլը, որի ընթացքում կքվեարկեն 11 նահանգներում և տարածքներում՝ խորհրդարանի 93 մանդատի համար։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին քվեարկել է ընտրություններում՝ կոչ անելով քաղաքացիներին մեծ մասնակցություն ցուցաբերել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ իր հայրենի նահանգ Գուջարաթում քվեարկելիս Մոդին միևնույն ժամանակ նախազգուշացրել է տապի մասին՝ մարդկանց կոչ անելով հետևել առողջությանը և շատ ջուր խմել։

Ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կընտրվեն խորհրդարանի 543 ընտրված անդամներից 283-ը։

Հնդկաստանում ընտրությունները սկսվել են ապրիլի 19-ին և անցկացվում են 7 փուլով։ Ընտրելու իրավունք ունի գրեթե 1 միլիարդ մարդ։ Քվեաթերթիկները հաշվարկվելու են հունիսի 4-ին։

Վարչապետ Մոդին փորձում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) պայքարում է ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքի դեմ։

Ըստ կանխատեսումների՝ Մոդիի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ