Հասարակական

Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 6-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Թ․), «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․ և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ա․ Մ․-ին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում