Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն պետք է համատեղ հակազդեն Ուկրաինայում ռազմական գործողությունների սրմանը և պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ին, այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած եռակողմ հանդիպմանը:

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Սի Ծինփինը շեշտել է, որ երեք կողմերը պետք է համատեղ օգնեն կանխել կողմնակի ազդեցությունների տարածումը և ռազմական գործողությունների սրումը, պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար, ապահովեն միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը և պահպանեն արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին