Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Ռիշի Սունակի Պահպանողական կուսակցությունն Անգլիայի ընտրություններում կորցրել է տեղական խորհուրդների տեղերի գրեթե կեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Sky News-ը՝ վկայակոչելով ձայների հաշվարկի վերջնական արդյունքները։

Ընդհանուր առմամբ, պահպանողականները կորցրել են 474 տեղ, իսկ լեյբորիստներն ստացել են լրացուցիչ 186-ը։

Լիբերալ դեմոկրատներն ստացել են լրացուցիչ 104 տեղ, իսկ «կանաչները»՝ 74։ Բացի այդ, օգտվելով պահպանողականների անհաջողությունից, իրենց դիրքերն են բարելավել մի քանի ավելի փոքր կուսակցություններ։

Մինչ այժմ պահպանողականները շուրջ 1000 տեղ ունեին անգլիական խորհուրդներում։

Ընտրությունների արդյունքում պահպանողականները կորցրել են 12 խորհուրդների նկատմամբ կառավարումը, իսկ լեյբորիստները մեծամասնություն ստացել 8-ում:

Անգլիայի քաղաքներում նույնպես անցկացվել են քաղաքապետի ընտրություններ։ Մասնավորապես, Լեյբորիստական ​​կուսակցությունից թեկնածու Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետ։

Ընտրությունների ընթացքում Պահպանողական կուսակցությունից միայն մեկ թեկնածու է կարողացել դառնալ քաղաքապետ։

ՏԻՄ ընտրություններում ընտրել են 107 խորհուրդների անդամների՝ կազմելով տեղական վարչակազմեր։ Ընդհանուր առմամբ, Անգլիայում տարբեր կուսակցությունների թեկնածուները հավակնում են 2600 տեղի։

Եվրոպական ԶԼՄ-ները նշում են, որ տարածաշրջանային ընտրությունների արդյունքները պատկերացում են տալիս քաղաքական ուժերի շանսերի մասին համընդհանուր ընտրություններից առաջ, որոնք Մեծ Բրիտանիայում պետք է անցկացվեն 2024 թ. վերջին։

Հայերեն Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով