Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղներից առնվազն 78 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան այցելել է հեղեղներից տուժած նահանգ իր կաբինետի անդամների հետ՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու փրկարարական և վերակառուցման հետագա աշխատանքները։

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մայիսի 5-ի դրությամբ դեռ 105 մարդ անհետ կորած է։ Ավելի քան 115 000 մարդ տեղահանվել է։

Վերջին օրերին հեղեղներն ազդել են Ռիու Գրանդի դու Սուլի 500 քաղաքներից երկու երրորդի վրա։ Մի քանի քաղաքներում ավերվել են ճանապարհներ և կամուրջներ, առաջացել են սողանքներ և մասամբ փլուզվել է փոքր հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։

Ըստ իշխանությունների՝ 400 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ նահանգի գրեթե 11 միլիոն բնակչության գրեթե մեկ երրորդը՝ առանց ջրի։

Նահանգի մայրաքաղաք Պորտո Ալեգրեի միջազգային օդանավակայանը մայիսի 3-ից դադարեցրել է բոլոր թռիչքները։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ