«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Այս տարի ևս «Փիրուզագույն գորգը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի YouTube-ի ալիքով, ինչպես նաև TikTok-ի եվրատեսիլյան հարթակով։

«Լադանիվա»-ի մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է:

Մայիսի 6-ից մեկնարկում է «Եվրատեսիլ»-ի մրցութային շաբաթը։ Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին։ Մրցույթի Մեծ եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Առաջին ալիքով մայիսի 7-ին, 9-ին, և 11-ին՝ 23.00-ին։

Հայերեն

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները