Հասարակական

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է արտահոսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին և վնասել մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյունը, որը նույնպես ընկել է երթևեկելի հատված։ Տեղազննման արդյունքում գազի արտահոսք չի հայտնաբերվել։

Նշվում է, որ փրկարարները կտրել են ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում