Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։

Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հնարավոր բացման և այդ նույն համատեքստում Լիտվա- Ռուսաստանի Դաշնություն արդեն իսկ գոյություն ունեցող փորձի միջև՝ դեսպանը, մասնավորապես, նշեց․

«Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: ԵՄ-ին Լիտվայի անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով»,- ասաց դեսպանն՝ ընդգծելով Եվրոպական միության դերը ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնության գործում:

Դեսպան Պուլոկասն ընդգծեց, որ այդ կոմունիկացիայի օգտագործման հարցում կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու հիմնական կարևոր բաղադրիչ՝ Լիտվայի լիակատար վերահսկողությունը իր տարածքում և ճանապարհորդների համար առավելագույն հարմարավետությունը տարանցման ժամանակ՝ առանց ավելորդ խոչընդոտների։

«Կարծում եմ, որ այս, այսպես կոչված, պարզեցված տարանցիկ մոդելի որոշ տարրեր կարող են օգտակար լինել Հայաստանում մարդկանց տեղաշարժը կարգավորելու համար։ Ի վերջո, սա եվրոպական փորձն է և հաջողության մոդելը»,- մանրամասնեց դեսպանը՝ հայտնելով, որ Լիտվան բազմիցս կիսվել է իր այդ փորձով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը մշտապես Հայաստանից պահանջում է տրամադրել «միջանցք», որպեսզի ցամաքային կապ հաստատի Նախիջևանի հետ, և, միևնույն ժամանակ, սպառնում է, որ հակառակ պարագայում այն կստանա Հայաստանի նկատմամբ ուժի գործադրմամբ, Լիտվայի դեսպանը պատասխանեց․

«Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք հասկանում ենք դրա կարևորությունը և ‹‹տարանցիկ›› տերմինն ավելի կնախընտրեինք, քան ‹‹միջանցք››-ը: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում»,- ընդգծեց նա։

Դեսպանի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի մայիսի 6-ին։

Դավիթ Մամյան

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր