Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրինիդադ և Տոբագոյի ղեկավարությունը որոշում է կայացրել Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին մայիսի 2-ին հաղորդել է Տրինիդադ և Տոբագոյի արտգործնախարարությունը։

«Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կառավարությունը նախարարների կաբինետի այսօրվա նիստում որոշում է կայացրել պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը: Արտաքին գործերի և Կարիբյան հանրության գործերի նախարարի հանձնարարականով նախարարների կաբինետը որոշել է, որ Պաղեստինի պաշտոնական ճանաչումը Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կողմից կնպաստի կայուն խաղաղության հասնելուն՝ Պաղեստինի պետականության հարցի շուրջ աճող միջազգային փոխհամաձայնության ամրապնդման միջոցով, - ասված է գերատեսչության հայտարարության մեջ: - Կառավարության հետևողական դիրքորոշումն այն է, որ խնդրի լուծումը երկու պետությունների ստեղծման հիման վրա միակ ելքն է բռնության շարունակվող շրջապտույտից»։

Ներկայում Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 141-ը, իսկ աշխարհի 95 երկրներում գործում են Պաղեստինի դեսպանություններ և մշտական ​​ներկայացուցչություններ:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ