Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման գործընթացում․ ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, Հայաստանը բարձրացրել է իր 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը, որը լինելու է սահմանազատման գործընթացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Տավուշի 4 գյուղերից հետո արդյոք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն Հայաստանինն են։

« Երբ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը՝ սահմանազատում իրականացնել այս տարածքում։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խոսույթի վրա, ակնհայտ է, որ սա ուղղակի խոսակցություն չէ: Այստեղ ամեն բառն ունի իր նշանակությունը, մենք ասում ենք և դա արձանագրվել է, և ըստ էության Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչո՞ւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը մեր խոսակցության համատեքստում ունի երկու նշանակություն, որ Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, պայմանավորվել են երկու բանի մասին, մեր խոսակցության համատեքստում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Հանրապետությունները դառնում են ինքնիշխան պետություններ՝ ճանաչելով Խորհրդային Միության շրջանակներում գոյություն ունեցող սահմանները որպես պետական սահման և արձանագրելով դրանց անխախտելիությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية Türkçe

ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները

Փաստաբանը մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից

Ազգային ժողով - կառավարություն հարց ու պատասխան

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ SIGMA հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին ստուգել պետական ծախսերը․ BTA

Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել

Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցի մասնակի բացման մասին, սպառնացել է Իրանին նոր հարվածներով

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին