ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցությունների ներկայացուցիչները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) նախազգուշացրել են, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալման հրաման տալու հնարավոր որոշման դեպքում ԱՄՆ-ն կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ արդեն իսկ նախապատրաստվում է օրինագիծ, որը գործադիր իշխանությանը թույլ կտա արձագանքել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հնարավոր հրամաններին։

Axios-ը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հրամաններ տալու որոշումը։ Ապրիլի 29-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հրաժարվել է մեկնաբանել Նեթանյահուի և Բայդենի հեռախոսազրույցը, սակայն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավանություն չի տալիս Իսրայելի դեմ Հաագայի դատարանի հետաքննությանը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարություն է տարածել՝ ձերբակալման հնարավոր հրամաններն անվանելով «խայտառակ» և «անօրինական»։ Նա նաև կոչ է արել, որ Բայդենի վարչակազմն օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ նման քայլը կանխելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելը մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների առնչությամբ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրաման տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։

Միևնույն ժամանակ, Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հղում անելով Հաագայում իր աղբյուրներին, հայտնել էր, որ դա տեղի չի ունենա առանց ԱՄՆ-ի հավանության։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ՄՔԴ-ն նաև դիտարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարներին ձերբակալելու հրամաններ տալու հարցը։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 34 400 պաղեստինցի է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը