Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում Էրդողանը կրկին խուսափել է կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։

«Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի թողած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ի հեճուկս Թուրքիայում հայերի դեմ շարունակվող խտրականության և նրանց դեմ ազգայնական շրջանակների կողմից չդադարող ատելության խոսքի կիրառման՝ Էրդողանը հավաստիացրել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ»։

Սեփական քաղաքացիների դեմ 20-րդ դարասկզբին իրականցված ցեղասպանությունն ընդունել հրաժարվող պետության ղեկավարն իր ուղերձում նշել է, թե «գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։

Հայերեն العربية Español Русский

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ