Երևանում ցուցադրվել է «Ժամանակն է» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակն է» կինոնկարը, որի ռեժիսորը Վահե Սայանն է, հանդիսատեսին է ներկայացվել ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժամանակն է» հայրենասիրական ֆիլմը քրեական դրամա է, այն արծարծում է հայ-թուրքական թեման։

Ֆիլմի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Կամո Ունանյանն է, երաժշտությունը՝ Էդմոնդ Մակարյանի։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում։ Հայաստանյան պրեմիերային հաջորդել են ֆիլմի արտասահմանյան ցուցադրությունները։ Աշխարհի 12 երկրում ցուցադրվելուց հետո ֆիլմի վերջին ցուցադրությունը կայացել է Հայաստանում: Ներկա էին դերակատարներ Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Արսեն Լևոնյանը, Անատի Սաքանյանը և այլք։

Ֆիլմում Հասանի կերպարը կերտած դերասան Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ նվիրումի արդյունքում շատ լավ կինոնկար է ստացվել։

Գլխավոր հերոսին՝ Ռոբին, մարմնավորել է սցենարի հեղինակ, պրոդյուսեր, կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, որի նախաձեռնությամբ էլ կայացել է վերջին ցուցադրությունը։ Ըստ Ունանյանի՝ ֆիլմը 6 տարի անց ցուցադրման կարիք ուներ, հատկապես՝ ապրիլի 24-ից օրեր առաջ։

Ողջունելով ներկաներին՝ Ունանյանը նշել է. «12 երկրում շրջագայելուց հետո որոշեցինք ֆիլմի մեծ էկրաններին ցուցադրությունը եզրափակել փակ ցուցադրությամբ, քանի որ շատերը, այդ թվում դերակատարները, դեռ չէին դիտել ֆիլմը»: Նա հավելեց՝ բացի արտերկրում ցուցադրվելուց, ֆիլմը բացառապես անվճար ցուցադրվել է Հայաստանի 7 քաղաքում։

Շուտով ֆիլմը կունենա նաև հեռուստապրեմիերա:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել