Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի4մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը կմրցի ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովայի հետ:

60 կգ քաշում Էլիդա Քոչարյանն ուժերը կչափի Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուի հետ:

54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն է:

Տղամարդկանց պայքարում Նարեկ Մանասյանի երկրորդ մրցակիցը Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիին է:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում