Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ, որն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Gruzia Online-ը, ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի Ռուսաթավելիի պողոտայում։

Մինչ Ռուսթավելիի պողոտա հասնելը ցուցարարները Թբիլիսիի Հերոսների հրապարակում երդում են տվել, որ թույլ չեն տալու, որպեսզի Վրաստանի իշխանություններն ընդունեն այդպիսի օրենք։

«Մենք երբեք չենք հրաժարվելու քաղաքացու ազատությունից, մենք երբեք չենք համակերպվելու ուժի հետ, որը ձգտում է մեր երկիրը զիջել թշնամուն՝ Ռուսաստանին։ Եկեք պաշտպանենք Վրաստանի պետականությունը, մեր հայրենիքն ու միասնականությունը։ Կեցցե անկախ ու միասնական Վրաստանը»,- հայտարարել են ցուցարարները։

Հերոսների հրապարակից ցուցարարները շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ էլ շարունակում են բողոքի ակցիան։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է նաև «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանումը, դեմ են հանդես գալիս երկրի ընդդիմությունն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև տարբեր հասարակական ակտիվիստներ ու քաղաքացիական նախաձեռնություններ։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանի կողմից վավերացման փուլերն անցնելու դեպքում ինքը չի ստորագրելու այն։ Վրաստանի նախագահն այն անվանել է «ռուսական օրենք» ու հայտարարել է, որ Վրաստանի ժողովուրդը դեմ է երկրի կրկնակի խորհրդայնացմանը։

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ Վրաստանին կոչ են արել հրաժարվել օրենքի ընդունումից։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ օրենքի ընդունումը Վրաստանին կհեռացնի Եվրոպայից։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին