Հասարակական

Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացել Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից քարաթափման վտանգի մասին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ ծավալով)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում