Միջազգային

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

1 րոպեի ընթերցում

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերին երկրի հարավում՝ պատճառելով նյութական վնաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ժամը 02։55-ին հակառակորդ Իսրայելը պաղեստինյան օկուպացված տարածքներից հրթիռակոծել է երկրի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերը, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել», - նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այս հարվածներին զուգահեռ գիշերը Իրանում պայթյուններ են տեղի ունեցել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ըստ ԱՄՆ աղբյուրների՝ դրանք եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակմանը։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում