Տարածաշրջանային

Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

1 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանում որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն», - ասել է դեսպանը:

Իրանի դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում