Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն առաջարկում է դպրոցների կանոնադրությունում իրականացրել փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն վարչատնտեսական կառավարչի գործառույթները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացված նախագծով առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել դպրոցների կանոնադրությունում, որով հստակեցվում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները և արվում են անհրաժեշտ բոլոր ճշգրտումները։

Խոսքը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխման մասին է, որով մենք արդեն իսկ օրենսդրական փոփոխությամբ վարչատնտեսական կառավարումն առանձնացրել ենք բովանդակային կառավարումից, դրա արդյունքում ամբողջությամբ վերանայել ենք տնօրենների նշանակման կարգը։ Այժմ գործում է եռափուլ գործընթաց տնօրենների նշանակման, իսկ վարչատնտեսական կառավարման մասով առանձնացրել ենք առանձին համակարգողների հաստիքը և այժմ քննարկում ենք վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը և, մասնավորապես, ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք գնումների և հաշվապահության գործընթացը պատվիրակված իրականացնելու փաթեթը։ Այս նախագծով մենք ամրագրում ենք այս կառավարման ոլորտի տարանջատման գործընթացը թե գործառույթների տեղաբաշխման, թե նաև մի շարք հստակեցումների իրականացմամբ, որոնք թույլ կտան այս ամբողջ բարեփոխումը հասցնել իր տրամաբանական ավարտին»,-ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ ամենակարևոր փոփոխություններից է նաև այն հանգամանքը, որ դպրոցի կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների համայնքային կենտրոններ լինելու գաղափարը։

«Այժմ կանոնադրությամբ, մասնավորապես, հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ հետևելու կրթահամալիրների որպես զարգացման կենտրոն գործելու հանգամանքին։

Մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը, պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքի բնակիչներին լիարժեք տրամադրելու և ըստ անհրաժեշտության տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,-եզրափակեց Անդրեասյանը։

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր